«Եթե աշխարհի ժողովրդավարական երկրներում 3-4 դպրոցներից նմանատիպ ձայնագրություններ հրապարակվեին, ապա իշխանությունն անմիջապես հրաժարական կտար»

478

Մարտի 26-ին «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան»դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Երևանի Նոր Նորք վարչական շրջան։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բնակիչներին ասել է, որ իրենք պաշտոնապես դիմել են ԿԸՀ՝ ընտրություններին ՀՀԿ–ի մասնակցությունը կասեցնելու նպատակով՝ հիմք ընդունելով «Իրազեկ քաղաքացի» ՀԿ–ի կողմից կատարված բացահայտումները։

–Եթե աշխարհի ժողովրդավարական երկրներում՝ 3-4 դպրոցներից, նմանատիպ ձայնագրություններ հրապարակվեին, ապա իշխանությունն անմիջապես հրաժարական կտար, և համապատասխան պաշտոնյաները կենթարկվեին պատասխանատվության՝ այսուհետ երբևիցե չաշխատելով իրենց մասնագիտական ոլորտներում,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ քանի դեռ ՀՀԿ–ն չի հեռացվել իշխանության ղեկից, չենք կարող խոսել պետության անվտանգության և առաջընթացի մասին։

Սեյրան Օհանյանն էլ իր ելույթում վստահեցրել է, որ գալով իշխանության՝ իրենց դաշինքը ջանքեր չի խնայելու պետության ներսում արդարության և վստահության մթնոլորտը վերականգնելու համար, և ոչ թե ժողովուրդն է ենթարկվելու իշխանավորներին՝ վախենալով հետապնդումներից ու ճնշումներից, այլ ժողովուրդն է կանգնելու իշխանության ղեկին՝ կառուցելու իր արժանապատիվ ու բարեկեցիկ ապագան:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ