ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը վիճել է նոր հարեւանների հետ

693

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 35-ամյա դուստրը՝ Իվանկան, ոճաբան ընտրեց: Նախագահի դստեր ընտրությունը կանգ առավ Նյու Յորքից Քեյթ Ուիլյամսի վրա, որը ոճ է թելադրում մի շարք աստղերի:

Իսկ այսօր NYMag-ը գրել է, որ Իվանկայի հարեւանները դժգոհ են նախագահի դստեր հետ հարեւանությունից:
Արեւմտյան մամուլի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի մայրաքաղաքի էլիտար թաղամասերից մեկում հաստատված Իվանկա Թրամփի եւ Ջարեդ Քուշների հարեւանները դժգոհ են աստղային ընտանիքից, քանի որ վերջինս զբաղեցրել է ավտոկայանատեղիի մեծ մասը եւ անփութորեն է վերաբերվում աղբահանությանը (օրեր շարունակ աղբով լի տոպրակները մնում են մայթեզրին): Բացի այդ, Իվանկայի հարեւաններին դուր չի գալիս թիկնապահների մշտական ներկայությունը:

Իվանկայից եւ Ջարեդից ոչ հեռու ապրող մի կին այսպես է նկարագրել իրավիճակը.
«Նրանց գալուց ի վեր անկարգություն է տիրում»:
Ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ԱՄՆ Գաղտնի ծառայության մամուլի քարտուղարը՝ հայտարարելով, որ գերատեսչության ներկայացուցիչներն արդեն հանդիպել եւ զրուցել են դժգոհ հարեւանների հետ:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ