Բույս, որը կանխում է աչքերի 6 տարբեր հիվանդություն. մաղադանոսով օգտակար բաղադրատոմսեր

530

Մաղադանոսը տարածված բույս է, որը շատերն օգտագործում են որպես համեմունք, սակայն քչերը գիտեն, որ այն նաև անչափ օգտակար է ու առողջարար:

Այս հրաշալի բույսը պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր, այդ թվում նաև А, K, С, Е, B6, B12 վիտամիններ, կալցիում, երկաթ, կալիում, ցինկ, մանգան ու մագնեզիում:

Մաղադանոսում հայտնաբերված վիտամինները, հանքանյութերն ու հակաօքսիդանտներն օգնում են ամրապնդել իմունային համակարգը: Վիտամին A-ն օգնում է պաշտպանել աչքի մակերևույթը՝ պահպանելով դրա խոնավությունը: Այս վիտամինը հակաօքսիդանտների հետ համատեղելու դեպքում կօգնի նվազեցնել տարիքային մոլեկուլյար դեգեներացիայի առաջացման հավանականությունը: Բետա-կարոտինով հարուստ մթերքը, ինչպիսին է գազարը կամ սպանախը, շատ ավելի օգտակար են մաղադանոսի հետ համատեղելու դեպքում:

Մաղադանոսը նաև պարունակում է այլ կարոտինոիդներ՝ լյուտեին ու զեակսանտին, որոնք աչքը էկոլոգիական աղբյուրների (օրինակ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներ) առաջացրած վնասվածքներից պաշտպանող միացություններ են: Այս երկու կարոտինոիդը, ինչպես հայտնի է, նվազեցնում են կատարակտի առաջացման վտանգը: Բացի այդ, լյուտեինը նաև արգելակում է այն կենսաբանական գործընթացները, որոնք աստիճանաբար քայքայում են աչքի ցանցաթաղանթը:

Մաղադանոսն օժտված է միզամուղ հատկություններով, որոնք օգնում են վերահսկել տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են միզաքարային հիվանդությունը, միզուղիների վարակները, լեղաքարային հիվանդությունը և այլն: Այն նաև ունենում է հակաբորբոքային ազդեցություն, ինչի շնորհիվ բուժում է ատամի ցավը, վնասվածքները, միջատների խայթածը և բորբոքումներ առաջացնող մի շարք այլ խնդիրներ՝ այդ թվում նաև ռևմատոիդ արթրիտը:

Մաղադանոսում պարունակվող եթերայուղերն արգելակում են ուռուցքների առաջացումը՝ պաշտպանելով բջիջները թթվայնացումից: Այս բույսը նաև պահպանում է սրտի առողջությունն ու ոսկորների ամրությունն ու առողջությունը: Այն նույնիսկ կարող օգտագործվել շաքարային դիաբետի դեպքում արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար:

Մաղադանոսով օգտակար ըմպելիքներ՝ աչքերի առողջությունը պահպանելու համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգտակար ըմպելիքների մի քանի բաղադրատոմս, որոնց հիմնական բաղադրիչը մաղադանոսն է: Այս ըմպելիքները շատ օգտակար են և կօգնեն բուժել ու կանխել մի շարք հիվանդություններ: Պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել մի փոքր ջուր (200-250 մլ) և լավ մանրացնել կոտորակիչի օգնությամբ, մինչև դառնա համասեռ զանգված: Որևէ բաղադրիչի բացակայության դեպքում այն կարելի է փոխարինել մեկ ուրիշով կամ պատրաստել հյութն առանց դրա:

1.      Շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ). այս վարակը պայմանավորված է վիրուսի կամ բակտերիայի առկայությամբ, որն առաջացնում է ցավ, գրգռում ու աչքի կարմրություն: Այս դեպքում շատ օգտակար կլինի մաղադանոսով, կապույտ հապալասով, խնձորով, եղերդակով (цикорий), սպանախով ու նեխուրով հյութը:

2.      Ռետինոպաթիա. շաքարային դիաբետի դեպքում կարող են ի հայտ գալ բարդություններ, որոնք առաջացնում են ցանցաթաղանթի վնասվածքներ: Այս դեպքում անհրաժեշտ է խմել մաղադանոսով, գետնախնձորով, ծնեբեկով, ապանախով, կոճապղպեղով, ճակնդեղով, սեզով, գազարով, դդումով, պրասով, սխտորով և կաղամբով հյութ:

3.      Գլաուկոմա. հիվանդություն, որի դեպքում վնասվում է աչքի տեսողական նյարդը և այդ վիճակը ժամանակի ընթացքում ավելի է խորանում: Հյութն այս դեպքում ցանկալի է պատրաստել  մաղադանոսով, վարունգով, գազարով, բողկով, նեխուրով, ազնվամորիով, շաղգամով, կաղամբով, ճակնդեղով, խնձորով ու սալորով:

4.      Մակուլոդիստրոֆիա. ցանցաթաղանթի կենտրոնական փոքրիկ հատվածի՝ մակուլայի վատացումն է, որը հանգեցնում է նաև տեսողության վատացման: Այս դեպքում հյութը կարելի է պատրաստել մաղադանոսով, ազնվամորիով, խնձորով, բրոկոլիով, քաղցր պղպեղով ու կանաչեղենով:

5.      Ցանցաթաղանթի դեգեներացիա. ցանցաթաղանթի պերիֆերիայի հյուծումն է, որը կարող է ազդել պերիֆերիկ տեսողության վրա: Այս հիվանդության դեպքում շատ օգտակար կլինի մաղադանոսով, գազարով, խնձորով, սպանախով, պրասով, կոխապղպեղով, ճակնդեղով, կաղամբով, խողողով, նեխուրով, կիտրոնով, սեզով ու ազնվամորիով հյութը:

6.      Աչքերի առջև նկատվող սև կետեր. ցանցաթաղանթի բաժանումն է, որն առաջացնում փոքրիկ «ամպեր» կամ մուգ կետեր, որոնք «լողում» են տեսադաշտում և ավելի պարզ են երևում բաց գույնի ֆոնին: Այս խնդրի ժամանակ հիանալի միջոց է մաղադանոսով, նեխուրով, ճակնդեղով, սխտորով, խնձորով, ազնվամորիով, գազարով ու վայրի գազարով հյութը:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ