Հմայիչ Քիմ Քարդաշյանը՝ կես միլիոն դոլարանոց գովազդում

323

Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն կլիներ մեդիա դաշտի վիճակը, եթե չլինեին սոցիալական ցանցերը: Քիմ Քարդաշյանը հերթական անգամ Instagram-ի 96 մլն բաժանորդներին ուրախացրել է լուսանկարով, որում սլացիկ հայուհին թեյ է գովազդում:

Գովազդի տեքստը, բնականաբար, չենք ներկայացնի, բայց հիշեցնենք, որ յուրաքանչյուր նման հրապարակման համար Քիմը ստանում է… 500 հազար դոլար:

Ավելի վաղ Talent Resources ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Հելերը, որը Քարդաշյանի ընտանիքի համար սոցիալական մեդիայում հրապարակումների գործարքներ է կնքում, նշել է, որ միկրոբլոգերում գովազդից ստացված շահույթը հայտնի ընտանիքի եկամտի 25%-ն է կազմում:
«Քարդաշյան-Ջեներ գերդաստանը դրա հաշվին միլիոններ է վաստակում: Մեկ գովազդային արշավի համար սովորաբար ընդամենը մեկ հրապարակում է լինում: Քիմը 500 հազար դոլար է ստանում, Քլոեն ու Քորթնին՝ 250 հազարական դոլար:


Կոսմետիկ եւ մարզական արտադրանքը, դիետաների հետ կապված ամեն ինչ ընկերությունները ձգտում են գովազդել Քարդաշյան քույրերի միջոցով, քանի որ դա ցանկացած գովազդից ավելի լավ է: Բայց նրանք իրենց մոտեցումն ունեն: Նրանք գովազդում են միայն այն, ինչը համապատասխանում է իրենց իմիջին, իրենց ապրանքանիշին, իրենց կենսաոճին»,- նշել է Մայքլ Հելլերը:

Նյութի աղբյուր՝ news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ