Գագիկ Ծառուկյան. Իմ գործընկերները 15 մլրդ դոլարի ներդրումներ կկատարեն Հայաստանում

800

Գագիկ Ծառուկյանի գործընկերները, նրա հաղթանակի դեպքում, պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:

«Ես կարող եմ ձեզ մի լուր ասել, որից ես փշաքաղվել եմ: Տեսնելով ժողովրդի այս անվերապահ վստահությունը և տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերներն այս օրերին ինձ զանգահարելով ասել են` «պարոն Ծառուկյան, մենք պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել երկրում»:  Ես ձեզ ազնվությամբ ասեմ` ես իրոք փշաքաղվել եմ, դա գալիս է մարդու ապրածից, մարդու պահվածքից, իմ հզորությունից, իմ հարգանքից, իմ ճիշտ պահվածքից, ես ճիշտ եմ ներկայացրել իմ ազգը դրսում», – ասաց Գագիկ Ծառուկյանը իր գլխավորած դաշինքի ամփոփիչ հավաքին:

Նա նշեց, որ հաղթելու դեպքում կատարվելու են դաշինքի 15 կետերը, որից հետո` ներդրումներ տարբեր ոլորտներում:

«Երբ գա հաղթանակի ժամանակը, իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, կասեն, որովհետև գիտեն մեր ժողովուրդը լավ, աշխատող ժողովուրդ է», – ասաց Գագիկ Ծառուկյանն` անդրադառնալով խոստացված ներդրումներին:

Նյութի աղբյուր՝ aysor.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ