Տավուշում առաջատարը Վարուժան Բաբաջանյանն է. Հրապարակվել են Տավուշի ռեյտինգային թեկնածուների վարկանիշները՝ ըստ սոց. հարցման

453

Այսօր հրապարակվել են հերթական՝ Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածուների վարկանիշները՝ ըստ սոցիոլոգիական հարցումների:

Ակնհայտ առաջատարը Ծառուկյան դաշինքով առաջադրված Վարուժան Բաբաջանյանն է՝ շուրջ 14 տոկոս:

Ընտրողների 11 տոկոսը պատրաստ է ձայն տալ Գրանդ հոլդինգի ներկայացուցիչ, ՀՀԿ թեկնածու Գրիգոր Ավալյանին:

8 տոկոսը ձայնը կտա ՀՀԿ մեկ այլ թեկնածուի՝ Կիլիկիա գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանին:

Լավագույն տասնյակում ՀՅԴ-ն երկու թեկնածու ունի՝ Սուրեն Մանուկյան, ում ձայն կտա ընտրողների 6 տոկոսը և ճանաչված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը՝ շուրջ 4 տոկոս:

ՀՀԿ-ից Սեյրան Խառատյանին կընտրի  տավուշցիների 3, Կարեն Նազարյանին՝ 2 տոկոսը: Շուրջ 3 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ Ծառուկյան դաշինքի մեկ այլ թեկնածուի՝ Ժիրայր Մելիքսեթյանին:

Հայկական վերածնունդ կուսակցության թեկնածու Վահե Վարդապետյանին կընտրի Տավուշի ընտրողների 3 տոկոսը, նույնքան մարդ պատրաստվում է ձայն տալ կրկին ՀՀԿ-ն ներկայացնող Վարդան Պետրոսյանին:

Հարցվածների շուրջ 14 տոկոսը նշել են այլ թեկնածուների անուններ, ովքեր մեկ տոկոսից պակաս են ստացել:

Տավուշում առաջադրված ռեյտինգային թեկնածուներից ում օգտին կքվեարկեք, եթե ընտրությունները կայանան վաղը հարցին դժվարացել է պատասխանել կամ դեռևս չի կողմնորոշվել ընտրողների 29 տոկոսը:

Հարցմանը մասնակցել են 994 գրանցված ընտրողներ: Վիճակագրական անճշտությունը կարող է կազմել մինչեւ 3 տոկոս:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ