33 C
Yerevan
Նման ժողովրդական ալիք դեռ չի եղել. Վահե Էնֆիաջյան

Նման ժողովրդական ալիք դեռ չի եղել. Վահե Էնֆիաջյան

225

Նման ժողովրդական ալիք դեռ չի եղել,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահե Էնֆիաջյանը:

«Շաբաթվա ավարտին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրելու է մեր երկրի առաջիկա հնգամյակի ուղին:

Չեմ հիշում ընտրություններից առաջ ժողովրդական այնպիսի ալիք, երբ համատարած բոլորը հույս կապեն սպասվող ընտրությունների հետ:

Հավատան, որ իրենց քվեյով այս անգամ հնարավոր է լինելու կասեցնել մեր երկրի հետընթացը, ժողովրդի վատ ապրելը, չքավորությունը, արտագաղթն ու այս սոսկալի վիճակը, որում ապրում է մեր ազգը:

Մենք կարողացանք ժողովրդին փոխանցել մեր պատրաստակամությունն ու միասնականությունն ու մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վճռականությունը ‘ ժողովրդի հետ փոխելու ստեղծված իրավիճակը:

Ամեն օր բակային հանդիպում եմ ունենում էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ և համատարած’ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ էրեբունցին հայտարարում է, որ մեր կողքին է, որ իր ձայնը տալու է նրան, ում վստահում ու հավատում է:

Ոգևորությունս, իրոք, շատ մեծ է, երբ յուրաքանչյուր նման հանդիպման ժամանակ ժողովուրդը մոտենում և ասում է’ Ձեր հետ ենք, վստահում ենք ձեզ, հավատում ենք ձեզ:

Դա անասելի մեծ պատասխանատվության գիատկցում է, երբ քեզ հետ հույս են կապում, որ քեզ վստահելով’ վստահում են իրենց զավակի ու ծնողի ապագայի արժանապատիվ ապրելու երաշխիքները:

Այո’, կփորձեն օգտագործել պետական ռեսուրսները, կիրառել վարչական լծակները, ինչպես ամեն օր ահազանգում են էրեբունցիները, բայց., դրան զուգահեռ, ասում են, որ այս անգամ արդեն թույլ չեն տալու:

Միասին թույլ չենք տալու, լինելու ենք ժողովրդի կողքին, գնալու ենք մինչև վերջ, ստանալու ենք 50+1 ու վերջ ենք դնելու արտագաղթին, աղքատությանն ու պետական անարդյունավետ ծախսերին:

Մեր կարգախոսը մեր համար լինելու է գործելաոճ, որով մենք առաջնորդվելու ենք և հասնելու ենք հաղթանակի»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ