«ՀԺ»․Ահաբեկում են․ ՀՀԿ գրասենյակից փորձում են ճշտել, թե պետաշխատողները ում են ընտրելու

365

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններից՝ նախարարություններից եւ այլ հիմնարկներից ՀԺ-ն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ գրասենյակից սոցհարցման անվան տակ փորձում են իրենցից ճշտել, թե որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու:

Մի քանի աշխատակիցների ներկայացմամբ՝ այդ հարցն ուղղելու համար զանգում են անգամ իրենց բջջային հեռախոսահամարներին: Նրանք կարծում են, որ իրենց գերատեսչությունների ղեկավարներն են իրենց հեռախոսահամարները տրամադրել այդ հարցումները կազմակերպողներին: Ահազանգողները նաեւ հավելում են, որ ստիպված ցանկացած նման հարցումների դեպքում ասում են, որ իրենց նախընտրած ռեյտինգային թեկնածուն ՀՀԿ-ից է:

Մենք փորձեցինք սույն ահազանգի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Հանրապետական կուսակցության գրասենյակից: Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը հերքեց, որ նման բան կա: «Նման նախաձեռնություն չենք արել, չենք անում, եւ արգելում ենք: Դա իրականությանը չի համապատասխանում»,- պատասխանեց Թադեւոսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ