«Իրավունք».Ո՞ւմ եւ ինչու են փորձել սպանել «Արմավիր» ՔԿՀ-ում. ի՞նչ կապ ունի դրա հետ «Նորատուսից Ալիկը»

1077

Օրերս «Արմավիր» ՔԿՀ-ում սպանության փորձ էր գրանցվել: Ըստ այդմ, կողոպուտի համար 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել մի այլ կալանավորի:

Միաժամանակ լուրեր տարածվեցին, որ տուժողը նորատուսցի Ալիկի մորաքրոջ տղայի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանն է: Իսկ սպանության պատվերը, նույն լուրերի համաձայն, գալիս է քրեական հեղինակություն Ալիկ Բայանդուրյանից՝ նորատուսցի Ալիկից: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, «Իրավունք»-ը փորձել է հետաքրքրվել Մեխակ Հարությունյանի հորեղբորից՝ Մուրադ Հարությունյանից: Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ տալով հետեւյալ պատասխանը. «Երեւի այդքան էլ այդպես չէ, չգիտեմ: Այս պահին ես չեմ կարող կոնկրետ պատասխանել ձեր հարցին: Խնդրում եմ, ինձ մի տվեք էդ հարցը, էլի…»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ