Բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենայի. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

523

Մարտի 30-ին, ժամը 00:53-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորագավիթ վազորդի ПК-4-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար գնացքը (Զոդ-Արարատ) բախվել է ավտոմեքենային:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է , որ “Հարավկովկասյան երկաթուղի” փակ բաժնետիրական ընկերության բեռնատար գնացքը ПК-4-ի մոտակայքում բախվել է “Nissan Fuga” մակնիշի 34 CT 007 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Ա.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հ. Ա.-ը հոսպիտալացվել է “Էրեբունի” ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ