Նարինե Առաքելյանի ՀՀԿ անցնելու պատճառները

363

Այսօր Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքով վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Նարինե Առաքելյանը որոշել է սահուն անցում կատարել դեպի Հանրապետական կուսակցություն եւ սատարել հզորագույն հանրապետական Արագած Ախոյանին։

Դե ինչ, շնորհավորում ենք պարոն Ախոյանին՝ նման համախոհ ունենալու համար։ Տիկինը, կանխազգալով, որ մեզ հայտնի են դարձել իր կենսագրության հետ կապված խիստ ամոթալի եւ խայտառակ էջեր, ինչի մասին խոսում է ողջ համայնքը, որոշել է ինքնակամ լքել մի դաշինք, որտեղ նմանօրինակ սուբյեկտները տեղ չունեն։

Ցավոք, մեզ ուշ տրամադրվեցին փաստեր Նարինե Առաքելյանի կենսագրության խայտառակ էջերի հետ կապված, այլապես նա ի սկզբանե կլիներ Արագած Ախոյանի համակիրների շարքում։

Մեկ անգամ եւս շնորհավորում ենք պարոն Ախոյանին՝ նման համախոհ ունենալու համար։ Վստահ ենք, որ Արագած Ախոյանը, լինելով տեղացի, իրազեկ է Նարինե Առաքելյանի անվան հետ կապված խայտառակ պատմություններին։

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ