Վիգեն Սարգսյանը տեղյակ չէ ՞, որ հանրապետական ձեռնարկատերերը մինչ օրս պարտք են խաղողագործներին

156

Նախընտրական քարոզարշավը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Քաղաքական ուժերից յուրաքանչյուրը, իրենց հատուկ մարտավարության համաձայն, այս շրջանում ձգտեցին մաքսիմալ արդյունք ստանալ քարոզչությունից: Սակայն այս թոհուբոհի մեջ չի կարելի չառանձնացնել «Ծառուկյան» դաշինքի նախադեպը չունեցող ծրագիրն ու առաջարկները, որոնք և հակառակորդ քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների մոտ չհավասարակշռված գործողությունների և անբովանդակ հակադարձումների առիթ հանդիսացան: Ավելորդ ենք համարում կրկին անգամ անդրադառնալ և փաստարկներով ապացուցել, որ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրն ու 15 միլիարդ դոլար ներդրում ներգրավելը իրատեսական են, քանզի այդ հայատարարությունից ընդամենը 2 օև անց արդեն իսկ Գագիկ Ծառուկյանի արտսահամանյան գործընկերները իրենց հայտարություններով փաստեցին,որ կանգնած են Գագիկ Ծառուկյանի կողքին և պատրաստակամ են Ծառուկյանի կողմից ներկայացված ցանկացած ծրագիր կյանքի կոչել,և սա այն դեպքում,երբ Ծառուկյանն ինքն անձամբ դեռ ոչ մեկին չի դիմել:

Իսկ ահա գործող իշխանության նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի օրերս Շանթ հեռուստաընկերության եթերով անդրադարձավ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային դրույթներին,մասնավորապես «աշխատավարձների բարձրացման մասին խոսելիս հարց բարձրացնելով, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը դա անում իր ձեռնարկություններում և ինչպես է իր ձեռնարկություններում միջին աշխատավարձը հարաբերվում ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ միջին 180 000 դրամ աշխատավարձի հետ»:
Երեկ Գագիկ Ծառուկյանն «ուրվագիծ» հաղորդաշարի շրջանակներում անդրադարձավ Վիգեն Սարգսյանի այս հարցադրմանը շատ դիպուկ և հակիրճ պատասխանեց, որ չի կարողանում ըմռնել տվյալ երևույթի էությունը, քանի որ իրեն պատկանող հիմնարկություններում աշխատում են և հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ և այլ կուսակցությունների անդամներ,ինչպես նաև անկուսակցականներ:
Թերևս Գագիկ Ծառուկյանը մնալով իր բարձր դիրքում,անկնարկով հասկացրեց որ իր համար ընկալելի չէ Վիգեն Սարգսյանի կողմից ձևակերպված ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ միջին 180.000 դրամ աշխատավարձ եզրույթը, և ինքն ի տարբերույթուն այլոց աշխատակիցներին չի դիտարկում կուսակցական պատկանելիությունից ելնելով:
Ընդհանրապես ինչ է նշանակում ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ միջին աշխատավարձ ասվածը, քանի որ այս ձևակերպումը արդեն իսկ տարանջատում է հասարակությանը բուն կուսակցականից, ինչը կարծում ենք հասարակության լայն շերտերի համար անընդունելի է: Լավ կլիներ Վիգեն Սարգսյանը հարցը դիտարկեր ընդհանուրի շահերից ելնելով և այստեղ պետք է համաձայնենք, որ Ծառուկյանն իր պատասխանով մեղմ ասած նեղը գցեց կուսակցական մտածելակերպով մարդկանց:
Անգամ եթե Վիգեն Սարգսյանի տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարծում ենք Գագիկ Ծառուկյանի հակադարձող հարցը կլիներ, թե այդ ինչպես է ստացվում,որ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ձեռնարկատերերը մինչ օրս պարտք են խաղողագործներին, և սա այն դեպքում երբ Ծառուկյանին պատկանող մթերման կայաններում գումարը գյուղացին ստանում է տեղում և ամբողջությամբ՝ մթերելով հանրապետությունում գործող ամենաբարձր գնով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ