«168 ժամ». Հայաստանի վերապահումները՝ ռուսական պլանի վերաբերյալ. Երեւանն «առեւտրի» հոտ է առնում

698

«168 ժամ» թերթը գրում է. «Տպավորություն է, որ Հայաստանը ռուսական առաջարկի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի, որի պատճառով էլ շեշտը դնում է վերահսկողական մեխանիզմների ներդրման հարցի վրա, ինչից հրաժարվում է Ադրբեջանը, Ադրբեջանը ցանկանում է միանգամից  անցում կատարել  բանակցությունների համաձայնագրին, ինչին կարծես թե դեմ չէ, որում համոզվեցինք, երբ Ալիեւը խոսեց Ղարաբաղի  ինքնավարության եւ ճնշումների մասին»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի փոխանցած տեղեկություններին։

Հալբախը հիշեցրել է Լավրովի մեկնաբանությունն Ադրբեջանի ԵՏՄ հնարավոր անդամակցության մասին։ «Հայտնի է, որ ադրբեջանական որոշ շրջանակներ Մոսկվայի հետ բանակցություններում այս հարցը փորձում են շրջանառել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ռուսական աջակցությունը ստանալու նպատակով։ Ու չի բացառվում, որ Հայաստանը հաշվի է առնում «Ղարաբաղյան առեւտրի» այս հնարավոր դետալը՝ այդ պատճառով հրաժարվելով բանակցել ռուսական առաջարկի շուրջ»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ