Ժողովուրդն է որոշողը թե ինչպիսի երկրում կապրի ապրիլի 3-ին. Գագիկ Ծառուկյան

829

Քիչ առաջ 29/29 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն է կատարել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշել է՝ ամեն բան կախված է ժողովրդից, մասնավորապես նրանից, թե ապրիլի 3-ին ինչ Հայաստան է նա ուզում տեսնել։

«Ում կվստահեն, կհավատան, նրանք էլ թող պատասխան տան»,- ասել է Ծառուկյանը։

Անդրադառնալով արտասահմանցի գործընկերների խոստմանը՝ տարեկան 15 միլիարդ դոլարի ներդրում կատարել հայաստանյան տնտեսության մեջ, քաղաքական գործիչը նշեց՝ ինքը բազմաթիվ ընկերներ ունի, որ հավատում են իրեն.
«Բոլորը գիտեն, որ Ծառուկյանը խաբող մարդ չէ, արժանապատիվ մարդ է։ Ես բոլորին ասում եմ, մարդը պատասխանատվություն վերցնում է այն ժամանակ, երբ կարող է պատասխան տալ։ Ես ոչ մեկին չեմ ուզում փնովել՝ ոչ կառավարությանը, ոչ որևէ կուսակցության։ Ամենակարևորն այն է, որ կուսակցությունը ժողովրդին խոստում է տվել, որ կհանի այս վիճակից, նա էլ պետք է հանի։ Ես ասել եմ այն, ինչ կարող եմ անել, մի բան էլ քիչ եմ արել»։

17776646_1502895059721979_2083306617_o

 

 

 

 

 

 

 

 

 

Դաշինքի ղեկավարը շեշտեց՝ ինքն այսօր մեծ հարգանք է վայելում, ցանկանում է ժողովրդին հանել այս վիճակից։ Բայց գլխավոր որոշողը ժողովուրդն է։

Անդրադառնալով ընտրակաշառք բաժանելու թեմային՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր ղեկավարած դաշինքը կաշառք չի բաժանել։ Ավելին՝ ներկաներին հարցրեց. «Ժողովուրդ որևէ մեկդ ընտրակաշառք ստացած կաք, երեխեքիդ արևով երդվեք»։ Ընտրողները միաբերան բացասական պատասխան հնչեցրեցին։

«Գնացեք Կոտայք, ցանկացած քաղաքացու, հարցրեք։ Մենք եկել ենք գործ անելու, ոչ թե պաշտոն ստանալու»,- կրկին շեշտեց Ծառուկյանը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ