25/14 ընտրատեղամասում ընտրողներից պահանջում են «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը

715

Լոռու մարզի Մեծավան համայնքում տեղակայված 25/14 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Սեյրան Սուքիասյանը ընտրողի ձեռքից վերցրել էր «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկը, որը ընտրողը իր հետ դուրս է բերել: Մեծավան համայնքում ընտրողները իրենց հետ դուրս են բերում «Ծառուկյան» դաշինքի քվեաթերթիկները:
Ականատեսների խոսքով՝ նշված ընտրատեղամասում դեպքը եզակի չէ, քանի որ ըստ բնակիչների, հրահանգվել է քվեարկել ՀՀԿ-ի օգտին, իսկ Ծառուկյանի քվեաթերթիկը դուրս բերել իրենց հետ, որպեսզի համոզվեն, որ ընտրողը քվեարկել է ոչ թե Ծառուկյան դաշինքի, այլ ՀՀԿ-ի օգտին: Նշված տեղամասում մեծ թիվ են կազմում ընտրել չկարողացողները: Արձանագրվել է ավելի 40 օգնելու դեպք:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ