Միջադեպ 16/4 տեղամասում. թեկնածուն ահանզանգում է, որ իր վստահված անձին հեռացնում են

252

Արմավիր քաղաքի 16/4 ընտրական տեղամասում այսօր՝ ապրիլի 2-ին, միջադեպ է արձանագրվել: «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու Ավետիս Բաբաջանյանն ահազանգում է, որ հանձնաժողովը փորձում է առանց պատճառի իր վստահված անձին՝ Քրիստինե Զաքարյանին, հեռացնել ընտրական տեղամասից:

«Այդ տեղամասի հանձնաժողովն ապօրինի փորձում է իմ վստահված անձին հեռացնել ընտրական տեղամասինց: Նրանք Քրիստինե Զաքարյանին առանց պատճառի ստիպում են տեղամասը լքել: Հանձնաժողովը ոչ մի կերպ չի ուզում որոշում կայացնել, մենք պնդում ենք, որ Քրիստինե Զաքարյանին հեռացնելու վերաբերյալ որոշում կայացնի, որպեսզի կարողանանք հետագայում բողոքարկել, քանի որ անհիմն պատճառով անձին հեռացնելն ապօրինություն է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ավետիս Բաբաջանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ