Մարդիկ պատրաստ են հրաժարվել գումարից, միայն թե մյուսներին նույնպես ոչինչ բաժին չհասնի

292

Ըստ հետազոտության արդյունքների՝ մարդիկ համաձայն են հրաժարվել գումարից, միայն թե ուրիշները ավելի շատ գումար չստանան, վստահեցնում են ամերիկացի գիտնականները։

Հարավային Ֆլորիդայի համալսարանի հոգեբաններից մեկն իր հոդվածում նշել է, որ իրականացվել է մի փորձ, որի ընթացքում երկու մարդու միջեւ բաժանել են փոքր չափի գումար՝ 10 դոլար, հայտնում է Planet-today–ը

Փորձի ժամանակ գումարը ստացողներին հնարավորություն է տրամադրվել որոշել՝ վերցնել այդ գումարը , թե՞ հրաժարվել, ու այդ դեպքում երկրորդ մասնակիցն էլ ոչինչ չէր ստանա։ Այլ կերպ ասած՝ եթե դուք ստանում եք երկու դոլար, իմանալով, որ մյուս մարդը կստանա ութ դոլար, ապա դուք կարող եք հրաժարվել, դրանով իսկ դիմացինին էլ զրկելով գումարից։

Եղել են հետեւյալ տարբերակները՝ ութ դոլարը քեզ, երկուսը՝ մյուս մասնակցին, վեցը՝ քեզ,  չորսը՝ մյուսին։ Արդյունքները բավականին հետաքրքրական են եղել։ Թվում էր, թե զուտ ռացիոնալ տեսակետից միշտ էլ իմաստ ունի վերցնել քեզ առաջարկվող գումարը։ Բայց գործնականում այլ պատկեր է ստացվել։

Կարեւոր չէր, թե ինչքան գումար էր ստանում մյուս մասնակիցը, քանի որ ամեն դեպքում գումարը անհավասար էր բաշխվում։ Մասնակիցների 85 տոկոսը, որոնց առաջարկել էին 2 դոլար, հրաժարվել էր, իմանալով, որ մյուս մասնակիցը կստանա ութ դոլար։ Ընդ որում մարդիկ այդպես էին վարվում նույնիսկ այն դեպքում, երբ մյուս մասնակիցը ոչ թե անծանոթ մարդ էր , այլ իրենց ծանոթը, կամ ընկերը։

Իսկ երբ գումարը կազմել է չորս դոլար, մարդկանց 58 տոկոսն է հրաժարվել դրանից։ Ստացվում է, որ մարդկանց մեծ մասը պատրաստ է առհասարակ հրաժարվել գումարից, միայն թե դիմացինին ավելի շատ գումար բաժին չհասնի։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ