Ժամը 13-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների 506 հաղորդում

188

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը եւ հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների  վերաբերյալ  506 հաղորդում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ հաղորդումներից 129-ը ուղարկվել է նախաքննության, 83-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 2-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 157-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 135-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ  լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Հաղորդումներից  155-ը՝ Երեւանում, 27-ը՝ Կոտայքի. 41-ը՝ Լոռու,  53-ը՝ Շիրակի, 41-ը՝ Արմավիրի, 31-ը՝ Արագածոտնի, 33-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 31-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ