Ովքեր են ավելի շատ տուժում մրսածությունից. հետազոտություն

523

Միայնակ մարդիկ ավելի շատ են տառապում մրսածությունից, քան նրանք, ովքեր ակտիվ շփվում են: The Guardian-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները:

Health Psychology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ միայնությունն ազդում է հենց հիվանդի կողմից իր հիվանդության սուբյեկտիվ ընկալման, այլ ոչ թե բժշկական օբյեկտիվ ցուցանիշների վրա։

Մի խումբ ամերիկացի հետազոտողներ 18-55 տարեկան 159 կամավորների վարակել են մրսածություն առաջացնող ռինովիրուսով ու 5 օր հյուրանոցում կարանտինի մեջ պահել։ Այդ ընթացքում գիտնականները հետեւել են նրանց ֆիզիկական ու հոգեբանական վիճակին։

Արդյունքում գիտնականները պարզել են, որ հիվանդանալու հավանականությունը կախված չէ նրանից, մարդն իրեն միայնակ է զգում, թե՞ ոչ։ Սակայն մարդիկ, որոնք իրենց լքված են զգում, հայտնել են հիվանդության ավելի ուժեղ արտահայտված ախտանիշների մասին, քան նրանք, ովքեր շփման պակաս չեն զգացել։

Այսպիսով, բժիշկները պետք է մրսածության ժամանակ ուշադրություն դարձնեն նաեւ հիվանդի հոգեբանական վիճակի վրա, նշում է հետազոտության հեղինակներից Անգի ԼեՌոյը։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ