Հետընտրական Հայաստանում «Ծառուկյան» դաշինքը չի փոխելու իր նախընտրական դիմագիծն ու աշխատանքային գործելաոճը

333

Երեկ մեր երկրում տեղի ունեցան խոհրդարանական ընտրությունները: եվ արդեն հայտնի են նախնական արդյունքներն ու ապագայում խորհրդարանում աշխատող քաղաքական ուժերի անունները:
Այս ողջ նախ ու հետընտրական իրադարձություններին գնահատական տալու համար փորձենք հետադարձ հայացք նետել նախընտրական քարոզարշավին` մատնաշելու համար հետընտրական հնարավոր զարգացումները:
Նախընտրական քարոզարշավի առաջատար ուժը ակնբախ կերպող եղավ ու մնաց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը: Այս քաղաքական ուժը ի սկզբանե իր տեսակով առանձնացավ բոլորից, քանի որ շատ կարճ ժամանակում կարողացավ քաղաքական կայուն ուժ դառնալ ու թելադրել քարոզարշավի ռիթմը: «Ծառուկյան» դաշինքը մինչև վերջ պահպանեց առաջատարի իր դիրքերը ու մնաց ամենից քննարկվածը, թե ի՞նչպես ժողովրդի կողմից ընդունվեց, թե ի՞նչ հնչեղ ու իրատեասական ծրագերով հանդես եկավ:
Նախ` աղմուկ հանեց դաշինքի կողմից ներկայացված հայտնի 15 ծրագրային դրույթերը, որոնց իրականացման հարցում երաշխավորի դեր ստանձնեց անձամբ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Առաջին իսկ քայլից պարզ դարձավ, որ այս ուժը շատ խորը կերպով է ուսումնասիրել երկրի ամենից ցցուն և ժողովրդի ամենաառաջնային խնդիրները: Այս կետերը կենսական կարևորագույն նշանակություն ունեն մեր երկրի համար: Սրանք այն խնդիրներն էին, որոնց հետ ամեն օր բախվում է ժողովուրդը և սրանց լուծումն է, որ պետք է լինեն այն մեխային հիմքերը, որ կկարողանան դուրս բերել երկիրը սոցիալ-տնտեսական այս անդունդից` հետևաբար կանխելով նաև օրեցօր մեծացող արտագաղթը: Թող չաափազանցութուն չթվա, բայց «Ծառուկյան» դաշինքը այն միակ ուժն էր, որի ծրագրային դրությների մասին գիտեր ժողովուրդը; Մշտապես խոսվում էր Ծառուկյանի կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձերի բարձրացման, առողջապահության և կրթության մասին առաջարկների, ՓՄՁ-ին հարկերից ազատելու, վստահելի ներդրումների համար համապտասխան պայմաններ ստեղծելու մասին: Իսկ ներդրումների մասին արձագանքները ևս չուշացան, քանի որ արտասահմանյան խոշոր ներդրողները, Գագիկ Ծառուկյանի գործարար տեսակին ծանոթ լինելով և տեսնելով ժողավրդական այն մեծ ալիքը, որը բարձրանում և համախմբվում էր «Ծառուկյան» դաշինքի շուրջ ամեն հանրահավաքին, հայտարարեցին խոշոր ներդրումների անելու իրենց պատրաստակամության մասին, որոնք Ծառուկյանը նպատակային կիրականացրեր` իր նախընտրական բոլոր խոստումներն ու ծրագրերը կյանքի կոչելու համար;
Խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ կայացած իրողություն են: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք; Ինչպես Գագիկ Ծառուկյանը երեկ ընտրության օրը, կամքը ժողովրդին է ու նրա կամարտահայտության վրա ոչ մեկ չի կարող բռնանալ: Եվ ընտրություններից հետո տարածած իր հայտարարությամբ ևս «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը առանձնացավ բոլորից` իր խորհին շնորհակալությունը հայտնելով իրեն վստահության քվեն տված բոլոր քաղաքացիներին ու նաև իրեն չընտրածներին: Այս ուժի համար կարևորը մեկ ազգի,մեկ հայրենիքի ու նրա համար մեկ գործի գաղափարն է, այլ ոչ թե օտարներ ու յուրայիններ առանձնացնելը: Հետևաբար` հետընտրական Հայաստանում «Ծառուկյան» դաշինքը չի փոխելու իր նախընտրական դիմագիծն ու աշխատանքային գործելաոճը, քանի որ այդպիսին մշտապես եղել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ողջ կենսագործունեության ընթացքում, նույնը կշարունակվի այսուհետ նրա գլխավորած ուժը, որը կդրսևորի հստակ քաղաքական կամք` հնարավորինս իրականացնելու նախընտրական ծրագիրն ու երկիրը բարեկեցության ուղու վրա դնող ծրագրային կարևորագույն դրույթներ:

Narek Minasyan-ի լուսանկարը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ