Անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքների պասիվացում է նկատվում

318

Հանրապետությունում 2017 թվականի փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 12 հազար 247 գործարք: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 13 հազար 333 գործարք: Ինչը ցույց է գալիս, որ այս տարվա փետրվարին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 1 հազար 86-ով:

2017 թվականի փետրվարին ՀՀ-ում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 39,7 տոկոսը բաժին է ընկել Երևանին, 10,4 տոկոսը՝ Կոտայքին, 7,9 տոկոսը` Գեղարքունիքին, 7,1 տոկոսը՝ Արմավիրին, 6,9-ը՝ Արարատի մարզերին: Գործարքների ամենացածր տեսակարար կշիռն արձանագրվել է Տավուշի (4,6 տոկոս) և Վայոց ձորի (2,2 տոկոս) մարզերում:

Ընթացիկ տարվա փետրվարին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 29 տոկոսը բաժին է ընկել «այլ պետական գրանցումներ» տեսակին, 25,8 տոկոսը՝ օտարմանը: Փետրվարին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների 17,3 տոկոսը կազմել է առաջնային գրանցումը, 13,1 տոկոսը` գրավադրումը, 10.4 տոկոսը՝ ժառանգությունը: Փետրվարին ապապետականացման միջոցով մասնավորեցման գործարքներ չեն կատարվել, իսկ վարձակալության գործարքների քանակը կազմել է ընդհանուր ցուցանիշի 4,4 տոկոսը:

2016 թվականի փետրվարին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 29,4 տոկոսը բաժին է ընկել «այլ պետական գրանցումներ» տեսակին, 29,2 տոկոսը՝ օտարմանը: Նախորդ տարվա փետրվարին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների 13,1 տոկոսը կազմել է ժառանգությունը, 12 տոկոսը` առաջնային գրանցումը, 11,2 տոկոսը` գրավադրումը: Փետրվարին ապապետականացման միջոցով մասնավորեցման գործարքներ չեն կատարվել, իսկ վարձակալության գործարքների քանակը կազմել է ընդհանուր ցուցանիշի 5,2 տոկոսը:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ