Ադիբեկյանի յուրաքանչյուր բառ իր գինն ունի

210

Հետընտրական փուլում տարատեսակ նեղացած դեմքերի իհայտ գալն ու սրտաճմլիկ ելույթները սովորական բնույթ են կրում: Դա վերաբերվում է ոչ միայն քաղաքական գործիչներին, այլև ոլորտը ուսումնասիրող փորձագետներին: Մասնավորապես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով քաղաքական ուժերին և ընտրական պրոցեսին, «աբիժնիկ» հատուկ կերպով է մեկնաբանել իրավիճակը: Այն որ Ադիբեկյանի խոսքերը արժեզրկված են և վստահություն չեն ներշնչում դա միանշանակ է, զարմանալի է սակայն, թե ինչ իմաստ կա նման սոցիոլոգից հարցցազրույց վերցնելը: Ամենայն հավանականությամբ լրագրողներին հետաքրքիր է, թե հերթական անգամ ինչ հեքիաթ է պատմելու Ադիբեկյանը, դե ժամանակ առ ժամանակ ընթերցողն էլ ունի պոզիտիվի կարիք:
Ճիշտ կլինի նոր կառավարման համակարգին համապատասխան նոր դեմքեր հայտնվեն նաև սոցիոլոգիական հարթակներում, որոնց խոսքը արժեք կունենա և վստահություն կներշնչի հան րությանը, թե չէ Ադիբեկյանի դարն արդեն անցել է, հանրությունն էլ լավ գիտի, որ նրա խոսքի գինը որոշված է, ով վճարի նա էլ կպատվիրի համերգը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ