Երեւանում առեւանգել են դերասանի Mercedes G 500-ը եւ վթարի ենթարկվել

601

Երեւանում, ապրիլի 4-ին ավտոմեքենա փախցնելու դեպք է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 07։30-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Էրեբունի փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի կայանատեղիում, փախցրել են Mercedes G 500 մակնիշի 50 AR 101 համարանիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամեր անց ոստիկանները նշված ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի Այնթափ գյուղի 11-րդ փողոցում։

Աղբյուրի տվյալներով, ավտոմեքենան պատկանում է Երեւանի բնակիչ, 32-ամյա Արամ Կարապետյանին, ով որպես դերասան աշխատում է «Շանթ» հետռուստաընկերությունում, իսկ ավտոմեքենան անհայտ անձը կամ անձինք փախցրել են այն պահին, երբ Ա. Կարապետյանը գնումներ կատարելիս է եղել «Երեւան Սիթի»-ում, իսկ ավտոեմեքենայի բանալիները եղել են փականի վրա, եւ դուռը՝ բաց։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ