Ժամը 22:00-ից մինչ լուսաբաց փակ կլինի Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք բարձրացող հատվածը. Երևանի քաղաքապետարան

354

Ապրիլի 6-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 7-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածն ամբողջությամբ փակ է լինելու տրանսպորտային երթևեկի համար:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Առաջարկվում է վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար օգտվել շրջանցիկ ճանապարհներից: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են համաքաղաքացիների ներողամտությունը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ