Գագիկ Ծառուկյանի անակնկալը անօթևան գյումրեցիներին մայրության տոնին ընդառաջ

709

Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում նոր ընտանիքներ են լքելու անտանելի դարձած տնակները և տեղափոխվելու են նոր, լուսավոր և վերանորոգված բնակարաններ: Այդ մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում ուրախությամբ հայտարարեց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյան:
Իսկ այդ հրաշալի ծրագիրը կյանքի կոչողը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Գագիկ Ծառուկյանը վաղուց էր որոշել ինչ-որ զգալի և մնայուն գործ անել Գյումրիի համար, բայց պայմանով, որ այդ ամենը որևէ կերպ չկապվի ընտրությունների հետ:
Որոշումը, ինչ խոսք, միանգամայն ճիշտ էր և հիմնավոր, հատկապես եթե հիշենք ԿԸՀ-ի տխրահռչակ հայտարարությունը, որը Գագիկ Ծառուկյանի՝ մարդկանց օգնելու և աջակցելու պատրաստակամությունը սկսեց մեկնաբանել որպես ընտրակաշառք:
Այս անգամ որոշվեց տնակներում բնակվող ընտանիքների ընտրությունը կատարել յուրահատուկ կերպով: Իսկ գաղափարի հեղինակը կրկին Գագիկ Ծառուկյանն էր: Որոշվեց, որ բնակարան կստանան այն ընտանիքները, որոնք առաջիկայում երեխայի են սպասում են:
Գագիկ Ծառուկյանը, ինչ խոսք, միշտ էլ օգնել է Գյումրիի՝ ծայրահեղ պայմաններում բնակվող ընտանիքներին, թե՛ վառելափայտով, թե՛ գումարով, թե՛ այլ կերպ, սակայն նոր բնակարանը, հատկապես ընտանիքում համալրում սպասող ընտանիքների համար, յուրահատուկ նվեր է, հատկապես երեխային լույս աշխարհ բերող մոր համար:
Ուստի խորհրդանշական է, որ նոր բնակարամուտը կկայանա հենց ապրիլի 7-ին, մայրության օրը: Շնորհավորում ենք բնակարամուտ տոնող բոլոր ընտանիքներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ