Երևան-Մեղրի ավտոճանապարհին «պետ»-երի որդիների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. 1 անձ տեղափոխվել է հիվանդանոց

248

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության Վայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 5-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ հատվածում գործող «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ գազալցակայանին հարակից տարածքում իրար հետ վիճաբանել, այնուհետև միմյանց հարվածներ են հասցրել Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի 18-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սասուն Ստեփանյանը, նույն գյուղի 20-րդ փողոցի բնակիչ, 35-ամյա Դավիթ Դավթյանը, Վայք քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 26-ամյա Տիգրան Գևորգյանը, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի բնակիչ, 26-ամյա Սիմոն Ավետյանը։

Շարունակությունը` այստեղ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ