«Ծառուկյան» դաշինքում դեռ չեն խոսում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին

186

Այսօր՝ մինչև օրվա վերջ, կիմանանք՝ «Ծառուկյան» դաշինքը մասնակցելո՞ւ է Երևանի ավագանու ընտրություններին, թե ոչ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:

Նա հրաժարվեց ավագանու ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի մասնակցության մասին այլ հարցերին պատասխանել՝ մի քանի անգամ կրկնելով. «Պատշաճ ձևով իր ժամանակին կիմանաք»:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների կամ դաշինքների առաջադրումներն ավատվում են վաղը, ապրիլի 9-ին, որից հետո սկսվելու է առաջադրված ուժերի գրանցման ժամանակահատվածը:  Մինչ այժմ Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու մասին հստակ հայտարարել է երկու ուժ՝ Հանրապետական կուսակցությունը և «ԵԼՔ» դաշինքը: Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարել է մասնակցելու մտադրության մասին, սակայն հստակ որոշում կկայացվի այսօր:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ