Ստյոպա Սաֆարյանը փորձում է քողարկել իրենց խայտառակ պարտությունը

697

Խորհրդարանական ընտրություններում խայտառակ պարտությունը քողարկելու համար, մի շարք քաղաքական գործիչներ առիթը բաց չեն թողնում ազդարարելու, որ ընտրություններում ազդեցություն է ունեցել ֆինանսական ռեսուրսը և որ իրենց կուսակցության կամ դաշինքի պարտության հիմնական պատճառը ֆինանսի բացակայությունն է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ցուցակի 3-րդ համար Ստյոպիկ Սաֆարյանը, այսօր էլ հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքին ընտրողները, ոչ թե Ծառուկյանի առաջարկներն են հավանում, այլև նրա փողերը: Նմանատիպ որակում է հնչեցրել նաև մյուս քաղաքական ուժերի հետ կապված, սակայն այստեղ զավեշտալին այն է, որ Ստյոպիկը ընդունում է իրենց խղճուկ վիճակում գտնվելը, բայց փորձում է դա բարդել այլոց հաջողության հասնելու վրա: Եթե հակառակորդ քաղաքական ուժի հաջողությունով է պայմանավորված ստյոպիկսաֆարյանների հարազատ «ԱԴ» կուսակցության հաջողությունը, ապա ինչպես այս ընտրություններում, այնպես էլ մնացած բոլոր ընտրությոններում նրանք խայտառակ ձևով պարտվելու են, որովհետև «Ծառուկյան» դաշինքի հաջողության գրավականը ոչ թե ֆինանսական ռեսուրսներն են, այլև պետության և ժողովրդի շահերից հանդես գալու ունակությունը, մի եզրույթ որը խորթ է մնացած քաղաքական ուժերին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ