Ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ ու ծառատունկ կկազմակերպվի

460

Ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ ու ծառատունկ կկազմակերպվի:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է ներգրավել լրացուցիչ ուժեր՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:

«Արդեն ավանդական դարձած համաքաղաքային միջոցառմանն ամեն տարի մասնակցում են ինչպես մեր համաքաղաքացիները, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներն ու շահագրգիռ կազմակերպությունները: Ակնկալում ենք, որ այս տարի եւս ներգրավվածությունը կլինի բավականին ակտիվ: Բնական է, որ առաջին հերթին հենց մենք՝ մեր աշխատակազմն ու ենթակա կառույցները, պետք է ցուցաբերենք լիարժեք ակտիվություն, ինչը, համոզված եմ, լրացուցիչ խթան կդառնա թե՛ մյուս կառույցների եւ թե՛ մեր համաքաղաքացիների առավել ակտիվ լինելու համար: Նախապես բոլորին ապահովեք համապատասխան տնկիներով եւ անհրաժեշտ պարագաներով, նաեւ մատնանշեք նախապես գույքագրված այն տարածքները, որտեղ առավել անհրաժեշտ է իրականացնել ծառատունկը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ