Մեկ տարի առաջ ավտոբուսի պայթյունից տուժած տղան մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

412

2016 թվականի ապրիլը շատ ծանր եղավ մեր ժողովրդի համար,այն ծանր անդրադարձավ նաև պատանի՝ 2001թ. ծնված Ռոլանդ Խոջայանի կյանքի վրա:

2016 թ. ապրիլի 25-ին Լենինգրադյան փողոցի վրա, երբ մի խելագար պայթեցրեց ավտոբուսը, այնտեղ էր նաև պատանին, ով տուն էր վերադառնում Թումո կենտրոնի դասերից: Լրատվածառայություններն անընդհատ ներկայացնում էին տղայի առողջությունը, որովհետև նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն հրաշքը տեղի ունեցավ, բուժանձնակազմի գրագետ մոտեցմամբ տղայի կյանքը փրկվեց: Կարծես ամեն ինչ ետևում էր, սակայն մայրը՝ տիկին Նաիրան, լինելով բուժաշխատող, տղայի մոտ նկատում է այնպիսի երևույթներ, որոնք բնորոշ են Հեպատիտ C հիվանդությոանը:

Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվում է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը: Հայաստանում բուժումը ռիսկային է, իսկ դեղը, որ պետք է բերվի արտերկրից, բավական թանկ է: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի մասնագիտացված կլինիկան պատրաստ է բուժել տղային:

ՈՒսումնասիրելով Ռոլանդի հետազոտությունների արդյունքները, այնտեղ տվել են հուսադրող պատասխան տղային լիովին բուժելու համար: Բուժման գումարը կազմում է 25000 Եվրո:

Եթե կլինեն մարդիկ, ովքեր կաջակցեն ընտանիքին, ՎՏԲ-Հայաստան բանկում Ռոլանդի մայրիկի՝ Նաիրա Ստեփանի Սաֆարյանի անունով բացվել են հաշվեհամարններ. 16054024637000 ՀՀ դրամ;
16054024637001 ԱՄՆ դոլար;
16054024637002 ԵՎՐՈ;
16054024637003 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22

Նաիրա Ստեփանյանի հեռախոսահամարն է՝ +37493 911 357

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ