Չկայացած քաղտեխնոլոգների պակաս առաջիկա օրերին չի լինի

659

Հայելի ակումբում կայացած մամուլի ասուլիսին, որին հրավիրվել էր նաև Վիգեն Խաչատրյանը, ով ժամանակ առ ժամանակ հայտնվում է «մարդամեջ» և փորձում է մեկնաբանություններ անել քաղաքական պրոցեսների վերաբերյալ, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասել է, թե երկրի նախագան է հրահանգում թե որ ուժերը մասնակցեն և որոնք ոչ:
Վիգեն Խաչատրյանի խոսքից ակնհայտ երևում էր, որ սա ուղղակի հանձնարարված խոսքեր էին, որոնք անգիր արած կրկնում էր և որոնք զուրկ են տրամաբանությունից,դա ակնհայտ դարձավ հատկապես այն պահին, երբ նրան խնդրեցին պարզաբանել թե ինչու է այդպես, իսկ նա սկսեց կարկամել և հստակ պատասխան չտվեց, հավանաբար լավ չէր պատրաստվել։
Ի գիտություն Խաչատրյանի «Ծառուկյան» դաշինքը հստակ հիմնավորել է իր՝ ավագանու ընտրություններին չմասնակցելու բուն պատճառները, ինչը միանգամայն կայացած և հասուն քաղաքական ուժի դրսևորում է: Եթե Վիգեն խաչատրյանների նման իբր թե փորձագետները ունակ չեն ընկալելու այդ ամենը, դա իրենց մտավոր թերզարգացվածության արդյունքն է և դա չի նշանակում, որ ինչ-որ մեկն իրավունք ունի նման անպատասխանատու հայտարարություն անել թեկուզև հրահանգավորված:
Նման չկայացած քաղտեխնոլոգների պակաս կարծես թե առաջիկա օրերին չենք ունենալու,ովքեր տարված փող աշխատելու մոլուցքով պատրաստ են ասել ամեն ինչ միայն թե իրենց նկատեն և հաշվի առնեն։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ