Ուշադրություն, Թուրքիան փակվում է. Газета-ն անդրադարձել է դեպի Թուրքիա չարտերային չվերթների հնարավոր դադարեցման պատճառին

588

Նախօրեին հաղորդվել է, որ Ռուսաստանից Թուրքիա իրականացվող չարտերային չվերթները կարող են դադարեցվել՝ Թուրքիայում ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով, այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Հայտնի է, որ «Ռոսավիացիան» հեռագրեր է հղել ռուսական ավիաընկերություններին, որով հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին պատրաստվող Թուրքիայում ներքաղաքական վտանգավոր իրավիճակից ելնելով՝ կարող են ժամանակավորապես դադարեցվել չարտերային չվերթներն այդ երկիր:

Փորձագետները, սակայն, նախազգուշացնում են, որ արգելքի սահմանման դեպքում կտուժեն միլիոնավոր ռուս զբոսաշրջիկներ:

Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայում էլ, իրենց հերթին, նշել են, որ այս հեռագրերը չի կարելի ընկալել որպես արգելք, այլ ավելի շուտ զգուշացում են:

«Սա ոչ մի դեպքում արգելք չէ, այլ զգուշացում և խնդրանք՝ հաշվի առնել նշված հանգամանքը, որը կարող է այս կամ այն կերպ անդրադառնալ ուղևորությունների կամ փոխադրումների վրա», – նշել են ասոցիացիայի ներկայացուցիչները:

Նրանք նաև հավելել են, որ իրենց հետ կապված ավիաընկերությունների ներկայացուցիչները լիովին կիսում են ասոցիացիայի կարծիքն այս հարցում:

Նշենք, որ Ռուսաստան-Թուրքիա ավիահաղորդակցությունը դադարեցվել էր ռուս-թուրքական ճգնաժամի ժամանակ և վերականգնվել անցյալ տարվա աշնանը:

Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցած տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ