Լարսը բաց է միակողմանի՝ Ռուսաստան-Վրաստան ուղղությամբ

83

Ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Տեղեկատվությունը նախարարությանը տրամադրել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ