Հենրիխ Մխիթարյան. Խորապես ցնցված եմ այս գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից

660

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի էջում կատարած գրառման միջոցով զորակցություն է հայտնել իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»:

Երեկ երեկոյան, հիշեցնենք, Դորտմունդում պայթյուն էր որոտացել, որից տուժել էր նաև «Բորուսիայի» ավտոբուսը, մասնավորապես վնասվածք էր ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան:

«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից: Քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում:

Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- գրել է Մխիթարյանը, որը 3 տարի է անցկացրել «Բորուսիայում»:

Հիշեցնենք՝ տեղի ունեցածի պատճառով հետաձգվել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ երեկ նախատեսված «Բորուսիա Դ.»-«Մոնակո» հանդիպումը: Խաղը տեղի կունենա այսօր:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ