Ինչպե՞ս հարմար կոշիկ ընտրել եւ երկար ժամանակ թարմ տեսքը պահպանել

370

Հաճախ կոշիկ գնելուց հետո, կարող եք անհարմարություն զգալ, որը բացառելու համար պետք է իմանալ, որ կոշիկ գնելու հարմարագույն ժամանակը հետմիջօրեն է կամ երեկոյան, քանի որ այդ ժամանակ ոտքերը լինում են իրենց իսկական ծավալի եւ ձեւի մեջ:
Նոր կոշիկներ գնելիս առավելությունը տվեք բնական կաշվից կարված կոշիկներին:

Կոշիկները չեն ճռճռա, եթե ներբաններին բուսական յուղ քսեք եւ մի քանի ժամ պահելուց հետո սովորականի նման մաքրեք:

Եթե կաշվե կոշիկների վրա սպիտակ բծեր են առաջացել, ծփեք քացախով: Խոնավ կոշիկները շփեք գլիցերինով:

Նեղ կոշիկները կլայնանան, եթե դրանց մեջ խոնավ լրագիր խցկեք, կամ կոշիկի մեջ մի քիչ քացախ լցրեք եւ հագեք:

Եթե նոր կոշիկների կոպիտ կրկնամասերը ցավեցնում են, ծեփեք մոմով, խոնավ օճառով կամ սպիրտով:

Լաքապատ կոշիկները մաքրեք կաթի մեջ թաթախված լաթի կտորով, այնուհետեւ չորանալուց հետո շփեք կիսված սոխով եւ փայլեցրեք թավշյա կտորով: Լաքապատ կոշիկները լավ կպահպանվեն, եթե ժամանակ առ ժամանակ դրանց վրա գլիցերին քսեք: Որպեսզի լաքապատ կոշիկները չճաքեն, դրանք պահեք թղթի մեջ փաթաթած: Եթե թավշյա կոշիկները խամրել են ու կորցրել են տեսքը, խամրած մասերին չոր աղ քսեք եւ մաքրեք խոզանակով: Կարող եք մաքրել նաեւ անուշադրի սպիրտի մեջ թրջած լաթով, հետո ռետինով:

Թավշյա կոշիկների մշտափայլ մասերը վերացնելու համար անհրաժեշտ է նախ սրբել փոշին եւ կեղտը խոզանակով, հետո մաքրել սովորական ռետինով, իսկ մազախավը վերականգնելու համար շփել նուրբ հղկաթղթով: Բաց գույնի կոշիկները թարմացնելու համար կարելի է օգտագործել օճառաջուր եւ անգույն կրեմ:

Սպիտակ կոշիկները շաբաթը մեկ անգամ սրբեք կաթով կամ թթվասերով: Եթե կոշիկի կաշին չորացել է, արեւածաղկի թարմ յուղ քսեք: Կաշվե մաշված կոշիկները թարմացրեք նարնջի կեղեւով: Կոշիկի վրա թափված յուղաներկի թարմ հետքերը կարելի է մաքրել բուսական յուղով: Նշեմ նաեւ, որ կոշիկները պետք է մաքրել ոչ թե տնից դուրս գալուց առաջ, այլ ներս մտնելուց հետո: Կոշիկների վրա քսուք քսեք եւ թողեք մինչեւ առավոտ, այնուհետեւ փայլեցրեք:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ