«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմեց Սահմանադրական դատարան

360

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր՝ ապրիլի 14-ին, դիմել է Սահմանադրական դատարան ապրիլի 2-ին կայացած ընտրությունների օրնականությունը վիճարկելու նպատակով:

NEWS.am-ին Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը հայտնեց, որ դիմումը մուտքագրվել է ժամը 17,45-ին:

Նշենք, որ ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի՝ իրենց դիմումի  հիմքը երեք հանգամանք է՝ վարչական ռեսուրսը, ընտրակաշառքը եւ վերահսկողությունը:

Հիշեցնենք, որ օրենսդրության համաձայն խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու ժամկետն այսօր է՝ մինչեւ ժամը 18.00: Բողոքարկման դեպքում նոր խորհրդարանի լիազորությունները օրինական ուժի մեջ կմտնեն ոչ թե ապրիլի 27-ին, այլ մայիսի 18-ին (առավելագույն ժամկետն է):

Սահմանադրական դատարանը պարտավոր է առավելագույնը 15 օրվա ընթացքում (մինչեւ ապրիլի 29-ը) քննել դիմումը: Եթե ՍԴ-ն որոշում կայացնի ապրիլի 29-ին, ապա նոր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին (երրորդ հինգշաբթի օրը), իսկ եթե ՍԴ-ն որոշում կայանից 4-5 օր ավելի շուտ, ապա 3-րդ հինգշաբթին կլինի մայիսի 11-ը:

Նյութի աղբյուր՝ news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ