Ազատ Արշակյանի անպատասխանատու և չհիմնավորված հայտարարության մասին

225

Քաղաքական բուռն գործընթացները դեռ շարունակում են ընթացքի մեջ մնալ, որին էլ զուգահեռ իրենց մառամզատիկ և անտրամաբանակն մտքերով և դիտարկումներո հանդես են գալիս բազմիցս անգամներ իրենց ծախված լինելու հանգամանքը բացահայտած փորձագետներ և այլ տարատեսակ կարծիք հայտնողներ: Նմանատիպ կերպով էլ այսօր լրատվականներից մեկի ուշադրության կենտրոնում է հայտնվել նախկին ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը: Վստահ ենք, որ այս անուն ազգանունը շատերի մոտ միայն հակակրանք կառաջացնեն ովքեր ճանաչում են այս կլյաուզնիկ մարդուն, ով առիթը բաց չի թողնում երկու կոպեկ աշխատելու դիմաց չհիմնավորված մեղադրականներ հնչեցնել քաղաքական ուժերի հասցեին: Մասնավորապես, այս ծերունին, ով այդպես էլ չի կայացել և ունի ինքնահաստատման կարիք, անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքին, ասել է, թե դա քաղաքական ուժ չէ: Հանրության 400,000-ից ավել քվեները, միթե չեն փաստում «Ծառուկյան» դաշինքի կայացած և կենսունակ ուժ լինելու հանգամանքը, դաշինքի 30 պատգամավորները, որոնք ներկայացնելու են հանրության շահերը ԱԺ-ում, միթե չեն փաստում «Ծառուկյան» դաշինքի վստահելի քաղաքական ուժ լինելու հանգամանքը: դեռ շատ նմանօրինակ փաստարկենր կարելի է բերել, որոնք տեսանելի կերպով կփաստեն «Ծառուկյան» դաշինքի հզոր և կայացած քաղաքական ուժ լինելու հանգամանքը, իսկ Ազատ Արշակյանի նման անպատասխանատու, հերյուրանք տարածող շահամոլը կրկին անգամ իր հակաելույթներով առիթ կտա հանրությանը իրենից խորշելու: Լրատվականները ևս պետք է հաշվի առնեն Արշակյանի նմանների անընդունելի լինելու հանգամանքը և այլևս նրանց չպետք է հնարավորություն տան, որպեսզի ելույթ ունենա և անտեղի ու չհիմնավորված մեղադրանքներ տարածի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ