Սարիթաղցին շարունակում է հացադուլը. նա հանդիպում է պահանջում Դատախազության ներկայացուցիչների հետ

388

Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանը շարունակում է երկու շաբաթ առաջ սկսած հացադուլը: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին ասաց նրա կինը՝ Նարինե Ղազարյանը: Նա նշեց, որ իր ամուսինը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է, սակայն, հրաժարվում է դադարեցնել հացադուլը: Նարինե Ղազարյանի խոսքով, ամուսնու առողջական վիճակը ծանր է, նա ունի ոչ շաքարային դիաբետ եւ նրան հացադուլի մեջ գտնվելը հակացուցված է:

Հրաչյա Բոյաջյանի շահերի պաշտպան Արայիկ Զալյանն էլ ավելի վաղ նշել էր, որ  իր պաշտպանյալը պնդում է, որ շարունակելու է հացադուլը եւ տեսակցություն է պահանջում Դատախազության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք՝ Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ նետելը) իրեն առաջադրված մեղադրանքը:

Նյութի աղբյուր՝ news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ