Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի հետ

133

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ապրիլի 16-ին հանդիպեց Իրանի մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Նասրօլլահ Փեժմանֆարի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանձնաժողովի նախագահը, ողջունելով դեսպան Թումանյանին, նշեց, որ հայ և իրանցի ժողովուրդների միջև առկա պատմական և մշակութային ընդհանրություններն ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունները զարգացնելու համար և ընգծեց, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է մեծ աջակցություն ցուցաբերել մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակությամբ նշեց միմյանց մշակութային ժառանգությունների հանդեպ երկու երկրների պետական մարմինների ցուցաբերած մեծ ուշադրությունը, որի վկայությունն է Իրանում հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների և Երևանում Կապույտ մզկիթի նկատմամբ հոգատար վերաբերմունքը:

Հանդիպմանը քննարկվեցին մշակույթի բնագավառի, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև հետագա համագործակցության ընդլայնման հարցեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ