Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը պետք է լուծվի մինչև 2019թ. ավարտը. Սերժ Սարգսյան

423

Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր է լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում, ուստի անհրաժեշտ են համալիր մոտեցումներ և լուծումներ, այդպիսին են նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը. այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած  «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի բացման խոսքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Պաշտպանության նախարարի առաջարկած «ազգ-բանակ» գաղափարը ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը հասարակության մեջ»,-ասաց նախագահը:

Նրա նշեց, որ տարիների փորձը ցույց է տալիս՝ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր է լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում, ուստի  անհրաժեշտ են համալիր մոտեցումներ և լուծումներ, այդպիսին են նաև հայրենասիրական դաստիարակության խնդիրը: «Պաշտպանության նախարարի առաջարկած «ազգ-բանակ» գաղափարը ուղղված է անվտանգության ոլորտում պահանջատեր քաղաքացու դաստիարակմանը հասարակության մեջ»,-ասաց նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շարունակելու է հայրենիքի պարտքը կատարելիս զոհված և հաշմանդամության ստացած ծառայողների և նրանց ընտանիքներին հատուկ հոգածություն ցուցաբերել: «Ես արդեն հանձնարարել եմ նախարարին գործոն քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների և առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներն բնակարաններով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի մինչև 2019 թվականի ավարտը»,-ասաց նա:

ՀՀ նախագահի խոսքով՝ իրականացվող փոփոխությունները արմատական են լինելու և զգալի ու շոշափելի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը կազմակերպել է  ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

Համաժողովին մասնակցում են ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, նախարարներ, պատգամավորներ: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, մարզպետներ, հասարակական կազմակերպություններ ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկներ, գիտական կենտրոնի ներկայացուցիչներ:

 

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ