Ազատ Արշակյանը ստանձնել է հաստիքային վերլուծաբանի դերը

194

Ազատ Արշակյանը ընտրություններից առաջ ներկայացնում էր ՕՐՕ դաշինքը, իսկ այսօր ստանձնել է հաստիքային վերլուծաբանի դեր: Ժամանակ առ ժամանակ այս անձը ասուլիսներ է տալիս, այն դեպքում երբ նրա կարծիքը երևի որևէ մեկին չի էլ հետաքրքրում:
Ընդ որում Ազատ Արշակյանը մի վատ սովորույթ ունի, ցանկացած ելույթի ժամանակ այս հաստիքային վերլուծաբանը անպայման անդրադառնում է «Ծառուկյան» դաշինքին: Դա նրա մոտ արդեն դարձել է օդ ու ջրի պես մի բան, գուցե նա հենց դրա համար է ժամանակ առ ժամանակ պետք գալիս որոշ կայքերի:
Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին ՕՐՕ դաշինքը ցանկանում էր դաշինք կազմել «Ծառուկյան» դաշինքի հետ, իսկ Ազատ Արշակյանը ՕՐՕ-ի անդամ էր: Երևի Ազատ Արշակյանը հիմա միտումնավոր կերպով մոռացել է այդ մասին: Հետաքրքիր է, այն ժամանակ է՞լ էր Ազատ Արշակյանը մտածում նույն կերպ, ինչպես ասյօր, թե՞ այսօր իր ներկայացրած քաղաքական ուժի՝ ԱԺ չանցնելուց հետո հանկարծ փոխել է մոտեցումներն ու համոզմունքները, ինչպես վայել է իսկական հաստիքային վերլուծաբաններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ