Մխիթարյանն իր զորակցություն է հայտնել Նիգերիայի ողբերգության զոհերի ընտանիքներին

979

Նիգերիայի Քալաբար քաղաքում «Մանչեսթեր Յունայթեդ»­-«Անդերլեխտ» խաղի դիտման ժամանակ էլեկտրական հոսանքի հարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել:

«Մանչեսթեր Յունայթեդ»­-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` իր զորակցությունը հայտնելով զոհերի ընտանիքներին:

«Խորապես վշտացած եմ Նիգերիայում տեղի ունեցած ողբերգության մասին լուրից: Աղոթում եմ մեր երկրպագուների հավերժական հանգստության համար և ուժ ցանկանում ողբերգությունից տուժածներին»,- գրել է հայազգի ֆուտբոլիստը:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ