Օբաման վերադառնում է արձակուրդից. Ի՞նչ է պատրաստվում անել ԱՄՆ նախկին նախագահը

593

Ֆրանսիական Պոլինեզիայում գրեթե 3 ամիս անցկացնելուց հետո ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ կվերադառնա Չիկագո, որտեղ կմասնակցի առաջին հասարակական միջոցառմանն արձակուրդից ի վեր:

Ինչպես հաղորդում է USA Today-ը, Չիկագոյի համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո Օբաման մի շարք ելույթներ և տարաբնույթ հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, որից հետո մեկնելու է Գերմանիա՝ Անգելա Մերկելի հետ հանդիպելու:

Ինչ վերաբերում է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, ապա Օբաման մտադիր չէ քննադատել նրա վարած ներգաղթային, առողջապահության կամ արտաքին քաղաքականությունը:

Օբամայի թիմը կտրականապես հերքում է այն տեղեկությունը, թե նախկին նախագահն ակտիվ պայքար է մղելու Թրամփի դեմ, ում հետ ի դեպ չի խոսել երդման արարողությունից ի վեր:

Փոխարենն Օբաման իր առաջիկա ելույթներում անդրադառնալու է քաղաքացիական ներգրավվածության, դիվանագիտության անհրաժեշտության, շրջակա միջավայրի պահպանության, երիտասարդ առաջնորդների նոր սերնդի զարգացմանն ու այլ գլոբալ թեմաների:

 

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ