Իվանկա Թրամփը հերքել է լուրերը, թե ազդել է Սիրիային ավիահարված հասցնելու որոշման վրա

276

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հերքել է տեղեկատվությունը, թե ազդեցություն է ունեցել Սիրիային ավիահարված հասցնելու՝ հոր որոշման վրա, հաղորդում է ABC News-ը:

«Դա ոչ ճիշտ մեկնաբանություն է»,- ասել է Իվանկան՝ Բեռլինում մասնակցելով քսանյակի երկրների կանանց համաժողովին:

Միաժամանակ, Իվանկան ավելացրել է. «Կարծում եմ՝ մարդու համար շատ դժվար է դիտել այն կադրերը, որ մենք տեսանք եւ չարձագանքել, չցնցվել մինչեւ հոգու խորքը»:

Նրա խոսքով՝ երկրի նախագահը չի կարող որոշումներ ընդունել՝ «հիմնվելով միայն զգացմունքների վրա»: Նա նաեւ գովաբանել է հորը վճռականության համար եւ ասել, որ հպարտանում է նրա գործողություններով:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ