Դա պատմության մաս է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ. Հնդկաստանի փոխնախագահը` Հայոց ցեղասպանության մասին

295

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին անդրադարձել է Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը: Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը Հնդկաստանի փոխնախագահին  հարցրեց` կարո՞ղ է նրա` Հայաստան այցը ինÕ ¹-որ բան փոխել Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առումով:

«Գիտեք, դա պատմության մի մասն է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել` լինի դա այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, Ասիայի այս կամ այն հատվածում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում: Մենք պետք է ընդհանուր արժեքներ որդեգրենք: Դա գրված է ՄԱԿ-ի 1945թ. խարտիայում, և մենք պարտավոր ենք ընդունել այդ արժեքները»,- ասաց Համիդ Անսարին:

Հնդկաստանի փոխնախագահի խոսքով` որևէ հակասություն չկա և չի կարող լինել, որ այն, ինչը վատ է, պետք է վատ համարել:

Նյութի

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ