Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին

385

«Ցանկացած պարագայում դատողություներ անելու համար պետք է հիմք հանդիսանան տվյալ վարույթում առկա բոլոր փաստական հանգամանքները»,- Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ ասաց ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նրանից  հետաքրքրվել էր, եթե «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար, կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ, «ճշմարտություն լինի, ի՞նչ եք կարծում՝ կարելի է համարել, որ էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»:

Տ. Մուկուչյանը նաև ասաց. «Հիմա վերցրել եք ընդամենը մեկ ձայնագրություն, բերում եք տարբեր թերթերից, մտքերից հանված դատողություններ, որ այնտեղ 200-400 մարդ է եղել, ուզում եք ստանալ պատասխան: Այդպես չի լինում»:

Լևոն Զուրաբյանից հետո  ԿԸՀ նախագահին հարցեր ուղղեց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Նրա կողմից հնչեցված հարցերից մեկը բավականին երկար էր: Տ. Մուկուչյանն ասաց, որ հարցը բավականին երկար է, չի կարողղ այդքանը մտապահել, հետևաբար նաև պատասխանել:

Տ. Եգորյանն արձագանքեց. «Այդ դեպքում ասեք, թե քանի րոպե տևողությամբ հարց կարող եմ հնչեցնել»: ԿԸՀ նախագահն ասաց. «Յոթ րոպե»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դիմող կողմին ասաց, որ հարցերն ավելի կարճ ձևակերպեն, իսկ Տ. Մուկուչյանին, որ իրավունք չունի հարցի հնչեցման տևողություն հնչեցնել:

«Փորձեք հարցը հնարավորինս կարճ ձևակերպել, դուք էլ ուշադիր եղեք, որ կարողանաք պատասխանել»,- ասաց Գ. Հարությունյանը՝ դիմելով դիմող և պատասխանող կողմերին:

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ