Apple-ը դատի է տվել տանձի պատկերանիշ ունեցող ընկերությանը

420

Մտավոր սեփականության եվրոպական գերատեսչությունը (EUIPO) որոշում է ընդունել Pear Technologies ընկերության պատկերանիշին տանձի պատկերն օգտագործելու անթույլատրելիության մասին։ Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով The Register-ին։

Pear Technologies եվրոպական ընկերությունը, որը ծրագրային ապահովում է մշակում թվային քարտեզագրության ոլորտում, տանձի տեսքով պատկերանիշի հայցադիմում է ներկայացրել 2014 թվականին։ Նման դիզայներական որոշումը գրեթե միանգամից վիճարկվեց Apple-ի իրավաբանների կողմից։

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Pear Technologies-ի պատկերանիշը շատ նման է իրենց ապրանքանիշին։ Ինչպես ընդգծում են Apple-ի իրավաբանները՝ իրավաբանորեն պատկերների միջեւ տարբերություն չկա։ Ընկերությունը նշել է, որ երկու ապրանքանիշերին էլ կարելի է տեսնել «աբստրակտ ոճավորում» եւ «մրգի հարթ կլոր ստվերանկար»։

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ