Հայկական անուններ՝ «Եվրատեսիլ 2017»-ի մասնակից երկրների ժյուրիի կազմում

473

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի՝ հայաստանյան ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Ինչպես հաղորդում է OGAE Armenia կայքը,  այս տարի այն բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից:

Ուշագրավ է, որ հայկական ազգանուններ նկատելի են նաև այլ երկրների ժյուրի կազմում:

64-ամյա Հայկ Զաքարյանը (Haig Zacharian) Ալբանիայի ազգային ժյուրիի անդամներից է, ով ժամանակին մի շարք անսամբլներ է ղեկավարել: Նա ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում: Նրա ստեղծագործություններից շատերը Ալբանիայում հնչում են կարևորագույն առիթների ժամանակ: Այժմ Զաքարյանը՝ որպես դասախոս, աշխատում է Տիրանայի Արվեստների ակադեմիայում:

Էլենորա Վարդանյանը, ով ավելի հայտնի է որպես Elly V, 19-ամյա երգչուհի է Ավստրիայից, ով այս տարի ընդգրկված է նաև երկրի ժյուրիի կազմում: Էլեոնորան նախորդ տարի մասնակցեց «Եվրատեսիլի»՝ Ավստրիայի նախընտրական փուլին, որտեղ հասնելով սուպեր եզրափակիչ, զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Առավել մանրամասն՝ https://style.news.am/arm/news/40381/haykakan-anunner-evratesil-2017-i-masnakic-erkrneri-zhyurii-kazmum.html

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ