Փորձագետ. Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ցույց տվեց, որ Բաքուն ուժային լուծման է հակված

410

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանը նախկինի պես հակված է հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով: Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Նրա խոսքով՝ բանակցություններին հավատարմության մասին Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը հանդիպումը կազմակերպած Ռուսաստանին ուղղված դիվանագիտական ռեւերանս են:

 «Իհարկե՝ լավ է, որ նման հանդիպում կայացավ: Բայց ադրբեջանական կողմի դիրքորոշումը ցույց է տալիս, որ Բաքվի դիվանագիտական ռազմավարությունում դիվանագիտություն եւ ռազմավարություն չկա: Ամեն ինչ եւ ավելին ստանալու ցանկություն կա: Հայկական կողմը նախկինի պես հավատարիմ է խաղաղ երկխոսությանը»,- նշեց Կիրակոսյանը:
Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ