Խելացի կանանց յոթ հատկանիշ

573

1. Նա սեւեռված չէ տղամարդկանց վրա

Իհարկե, նրա կյանքում տղամարդիկ եղել են, կան ու կլինեն: Բայց նրա աշխարհը չի պտտվում տղամարդկանց շուրջ: Նա հասկանում է, որ հակառակ սեռի հետ հարաբերությունները կարեւոր են, բայց նրա երջանկության միակ պայմանը չեն: Նա ունի զբաղմունք, ընկերներ եւ աշխատանք: Նա գնահատում է իրեն եւ գտնում է, որ որպես կին կկայանա այն ժամանակ, եթե հանդիպի «այն միակին»:
2. Նա ազնիվ է ինքն իր հետ

Խելացի կինը գիտի, որ դառը ճշմարտությունը միամիտ երեւակայությունից լավ է: Ուստի նա անհեթեթ արդարացումներ չի որոնում ոչ իր, ոչ էլ իր տղամարդու համար: Եթե տղամարդը չի զանգում, նշանակում է՝ ինքը նրան հետաքրքիր չէ: Վերջ: Տատիկի հիվանդության կամ գիշերը ժամը 12-ի ժողովների մասին արդարացումներն ավելի լավ է պահել մեկ ուրիշի համար: Խելացի կինը վարդագույն ակնոց չի կրում:
3. Նա տեսարաններ չի սարքում

Խելացի կինը բաց է իր զգացմունքների դրսեւորման համար: Եթե նա ուրախանում է, ապա ուրախանում է ողջ սրտով: Եթե տխրում է, նույնպես չի թաքցնում դա: Սակայն խելացի կինը տեսարաններ չի սարքում, իր զգացմունքները հրապարակավ ի ցույց չի դնում: Նա հասկանում է, որ եթե ինքն իսկապես տառապում է այդ տղամարդու կողքին, նշանակում է՝ նա իրենը չէ: Իսկ մեկ դերասանով թատրոնը նրան պետք չէ:

4. Նա խորաթափանց է

Նա զգում է սուտն ու լավ է ճանաչում մարդկանց, ուստի նրան խաբելը հեշտ չէ: Նա բաց է եւ պատրաստ է իր օգնությունն առաջարկել դժվարին իրավիճակներում: Նա նախանձ չէ եւ պատրաստ է ձեզ հետ կիսել ձեր ուրախությունը: Ուստի նրա հետ շատ հեշտ է շփվել եւ ընկերություն անել:

5. Նա գտել է իր սեփական ոճը

Նա չի հետեւում վայրկենական թրենդներին եւ չի ընկնում ծայրահեղությունների մեջ: Նա վաղուց գտել է իրեն ու իր ոճը: Խենթ փորձարկումները նրա համար չեն. նա շատ լավ գիտի՝ ինչն է իրեն սազում, ինչը՝ ոչ: Խելացի կինը հասկանում է, որ չի կարող դուր գալ բոլորին եւ չի ձգտում դրան: Հավանաբար այդ պատճառով է, որ նա ամենուր շատ ներդաշնակ է իրեն պահում:
6. Նա սկզբունքային է

Կյանքը նրան սովորեցրել է, որ երբեմն պետք է գնալ կոմպրոմիսի եւ զիջել: Սակայն կան բաներ, որոնց հարցում նա սկզբունքային է: Ու այդ ժամանակ նրան հնարավոր չէ համոզել: Սա ամենեւին չի նշանակում, որ նա անդրդվելի է ամեն ինչում: Նրա կարծիքը կարող է փոխվել ժամանակի հետ, բայց նա ինքն է որոշում՝ ինչպես ապրել, եւ ոչ մի կշտամբանք ու սպառնալիք նրա համար կարեւոր չեն:
7. Նա կարողանում է ներել

Խելացի կինը հասկանում է, որ իդեալական մարդիկ գոյություն չունեն: Ամեն մեկը կարող է սխալվել, ուստի, եթե դուք անկեղծորեն զղջում եք, նա կների եւ երբեք ձեզ չի հիշեցնի ձեր արարքի մասին:

Նյութի աղբյուր՝ news.am

Загрузка...

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ